Ժակ Ֆոր. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին![]() 18 հոկտեմբերի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Նա նշել է, որ միջնորդները մտադրվել են հերթական այցը կատարել տարածաշրջան, բայց այն կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո. «Այդ հարցը համարյա լուծված է: Հանդիպումը կկայանա շուտով, առաջիկա օրերին», հաղորդում է ԱՊԱ-ն: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի գրավոր հարցմանը պատասխանել է, որ առաջիկա օրերին պլանավորում է բարձր մակարդակում շփումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ամենայն հավանականությամբ, նախարարների նման հանդիպում կկազմակերպվի Փարիզում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |