Ժակ Ֆոր. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին![]() 18 հոկտեմբերի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Նա նշել է, որ միջնորդները մտադրվել են հերթական այցը կատարել տարածաշրջան, բայց այն կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո. «Այդ հարցը համարյա լուծված է: Հանդիպումը կկայանա շուտով, առաջիկա օրերին», հաղորդում է ԱՊԱ-ն: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի գրավոր հարցմանը պատասխանել է, որ առաջիկա օրերին պլանավորում է բարձր մակարդակում շփումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ամենայն հավանականությամբ, նախարարների նման հանդիպում կկազմակերպվի Փարիզում: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |