Որտե՞ղ են տեղակայվելու Թուրքիայի դեմ ուղղված ռուսական С-400-ը, գուցե՞ Հայաստանում![]() 19 հոկտեմբերի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Հյուրիեթը» հոկտեմբերի 17-ին գրել էր, թե Ռուսաստանը սկսել է իր հարավային սահմաններին տեղակայել С-400 հրթիռներով հագեցած ՀՕՊ նոր համալիրները, հայտնում է «Ասաիական թղթակիցը»: Ըստ պարբերականի, դա Ռուսաստանի պատասխանն է Թուրքիայում ՆԱՏՕ հակահրթիռային պաշտպանության համակարգի օբյեկտի տեղակայմանը: ԶԼՄ-ները բերում են ՌԴ զինված ուժերի գնդապետ, Հարավային զինվորական շրջանի մամլո ծառայության պետ Իգոր Գորբուլի հայտարարությունն այն մասին, որ С-400 զենիթա-հրթիռային համալիրները կտեղակայվեն մինչև 2012 թվականի ավարտը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ցամաքային սահման չունի Թուրքիայի հետ, չի բացառվում, որ С-400 կտեղակայվեն նաև Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում է 102-րդ ռուսական ռազմակայանը: Վերջերս կտրուկ սրվել են Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները: Մասնավորապես, անցած շաբաթ Թուրքիան վայրէջք պարտադրեց Մոսկվայից Դամասկոս ուղևորվող օդանավին, որը 35 ուղևոր էր տեղափոխում: Սիրիայի տրանսպորտի նախարարն այդ գործողություններն օդահենություն անվանեց: Partner news Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Partner news |