ՌԴ ԱԳՆ. Առաջիկայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը զուտ Ֆրանսիայի նախաձեռնությունը չէ![]() 19 հոկտեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Առաջիկայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը զուտ Ֆրանսիայի շնորհքը չէ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով այն կարծիքը, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում նախաձեռնությունը ստանձնել է Ֆրանսիան: Նա ասել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ գործում է «եռյակը», այսինքն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: «ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք երկրները հավասար չափով են նախաձեռնություն դրսևորում: Հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև համաձայնեցված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հնարավոր է, նրանք են առաջարկել հանդիպումն անցկացնել Ֆրանսիայում: Բանակցությունների շարունակությունը համանախագահ երկրների համատեղ աշխատանքի արդյունքն է»,-ասել է նա: Լուկաշևիչը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ամսվա վերջում. «Դեռ հայտնի չէ, թե որտեղ այն կկայանա: Հանդիպման արդյունքից կախված ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Մոսկվան սատարում է երկխոսությանը Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Ամենակարևորը բանակցությունների շարունակությունն է», հայտնում է «ԱՊԱ»-ն: ՀՀ ԱԳՆ-ում Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը մեկնաբանելու PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքին պատասխանեցին, որ «պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն ԱԳ նախարարի առաջիկա այցերի մասին»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |