TravelViVi.com. Ադրբեջանը զբոսաշրջիկների համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից է![]() 19 հոկտեմբերի 2012 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջային TravelViVi.com ինտերնետ-պորտալը Ադրբեջանը ներառել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների հնգյակում: Բացի Ադրբեջանից, զբոսաշրջիկների համար վտանգավոր երկրներ են համարվում Պապուա Նոր Գվինեան, Հաիթին, Եգիպտոսը և Լաոսը: Մասնավորապես, ինչպես գրում է կայքը, չնայած Ադրբեջանի` որպես 20-րդ դարասկզբին ձևավորված պետության արտաքին գրավչությանը և բազմաթիվ պատմական հուշարձանների, որոնք Ադրբեջանն իրեն է վերագրում, այս երկիրն անհանգստություն է առաջացնում խոսքի և մամուլի ազատության բացակայության պատճառով: Զբոսաշրջիկներն այս երկրում կարող են դառնալ կողոպուտի, ֆիզիկական բռնության զոհ մաշկի գույնի, էթնիկական կամ կրոնական պատկանելության: Ադրբեջանը հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների էջերում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց և հերոսացնելուց հետո: Վերջինս Բուդապեշտում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարտիրոսյանին: Թեև այժմ դիտվում է արտասահմանցիների սպանությունների մակարդակի նվազում, ավելի լավ է չայցելել քիչ մարդաշատ վայրեր: Բացի այդ բազմաթիվ բողոքներ են ստացվում կանանցից, ովքեր դժգոհում են տղամարդկանց չափից ավելի ուշադրությունից, գրում է կայքը: Partner news Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Partner news |