Շուշիում բացվել է ԼՂՀ մշակույթի նախարարության շենքը

Շուշիում բացվել է ԼՂՀ մշակույթի  նախարարության շենքը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Շուշի քաղաքում մասնակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է տարբեր գերատեսչությունների տեղափոխումը Արցախի հինավուրց մշակութային մայրաքաղաք` այն համարելով կարևոր գործոն Շուշիի հետագա զարգացման համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա կնպաստի նաև պատմական շենքերի պահպանմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---