Ա. Կռիլով. ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հեռանկարն իրականություն դառնալու քիչ շանսեր ունի

Ա. Կռիլով. ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հեռանկարն իրականություն դառնալու քիչ շանսեր ունի

PanARMENIAN.Net - Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նախկինի պես ՆԱՏՕ-ն կարող է օգտագործել Վրաստանը իր շահերից ելնելով, օգտագործել նրա տարածքն ու զինված ուժերը Աֆղանստանում: Սակայն ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու Վրաստանի հեռանկարը իրականություն դառնալու քիչ շանսեր ունի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: «Երբ Չերնոմիրդինին հարցրեցին,թե երբ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, նա պատասխանեց, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմի մեջ կմտնի անմիջապես այն բանից հետո, երբ Վարստանն անդամանցի ԵՄ-ին՝ այսինքն երբեք: Ճիշտ է, տարբեր տարեթվեր նշվել են՝ 2006թ, 2007: Սա հենց այն գազարն է, որ ստիպում է ավանակին ընթանալ այն ուղղությամբ, որ հարկավոր է»,-ասել է նա:

Կռիլովը նշել է, որ Վրաստանի շահերից է բխում բազմավեկտոր քաղաքականություն վարելը, սակայն ինչպիսին կլինեն այդ վեկտորները, կախված կլինի նրանից, թե երբ իշխանափոխություն տեղի կունենա և որքանով կկարողանա նոր ղեկավարությունը վերահսկել Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Դեռևս Սահակաշվիլին այնպես է արել, որ այդ ամենը վերահսկվում է ավելի շուտ ոչ թե վրաց քաղաքական գործիչների, այլ արտաքին ուժերի կողմից»,-ասել է Կռիլովը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---