Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր և կկրճատվեն բիզնես գործընթացներ![]() 22 հոկտեմբերի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի և ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման և սպասարկման ընթացակարգերը: Մշակվել է նաև իրավական ակտերի փոփոխությունների նախագիծ, որով կանոնակարգվում է ջրի միացման համար անհրաժեշտ համապատասխան դիմումի ձևը, ժամկետները, ընթացակարգերը և այլ հարցեր: Իրավական ակտերի փաթեթը կազմվել է հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր և կկրճատվեն բիզնես գործընթացներ` դյուրացնելով ընթացակարգերը, պարզեցնելով ու բարձրացնելով նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Partner news «Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին Partner news |