USAID-ին Հայաստանի ֆինանսական սեկտորին կներկայցնի նորարար վարկային պրոդուկտները![]() 23 հոկտեմբերի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (EDMC/USAID) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը հոկտեմբերի 24-ին կիրականացնի «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում: Միջոցառման ընթացքում կներկայացվեն փոքր և միջին բիզնեսի համար մշակվող ինովացիոն վարկային պրոդուկտները, հաղորդում է USAID-ի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունները`Արարատբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, Գուդ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն, ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: EDMC/USAID հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների զարգացումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |