Չեխիայի խորհրդարանը անհանգստություն և ափսոսանք է հայտնում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

Չեխիայի խորհրդարանը անհանգստություն և ափսոսանք է հայտնում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Չեխիայի խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և միջազգային հարցերով կոմիտեն միաձայն ընդունել է №266 բանաձևը, որում խորին անհանգստություն և ափսոսանք է արտահայտել Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:

Բանաձևում, որի հեղինակն է սենատոր Յարոմիր Շտետինան, նշվում է, որ կոմիտեն իր խորին անհանգստություն և ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, որը ԵՄ անդամ-պետության կողմից մարդասպանության համար ցմահ ազատազրկման էր ենթարկվել: Բանաձևի հեղինակը կարծում է, որ Ադրբեջանի այս որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածության ավելացմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտման, տարածաշրջանային անվտանգության սասանման, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել:

Չեխիայի խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և միջազգային հարցերով կոմիտեն վերջինիս ներկայացուցչին` սենատոր Ժոզեֆ Ռեգեցին հանձնարարել է վերոհիշյալ բանաձևի մասին տեղյակ պահել Սենատի նախագահին:

Գուրգեն Մարգարյան

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

Partner news
 Ուշագրավ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Թուրքիայում վերսկսված հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանները մտել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին
Կարեն Միրզոյանը հունիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամների հետ
Partner news