ANCA-ն հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի թեկնածուների ցանկը, որոնց սատարելու է նոյեմբերի 6-ի ընտրություններում![]() 24 հոկտեմբերի 2012 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի թեկնածուների ցանկը, որոնց սատարելու է նոյեմբերի 6-ի ընտրություններում: Ցուցակում ընդգրկվել են շուրջ 30 նահանգներ ներկայացնող թեկնածուներ, որոնք իրենց գործունեության ժամանակ աջակցել են հայերին հետաքրքրող հարցերի լուծմանը: «Թեկնածուները մեր աջակցությունը կարող են օգտագործել որպես ռեսուրս՝ օգնելու համար ընտրողներին կողմնորոշվել ճիշտ ընտրության հարցում: Մենք նաև կոչ են անում բոլոր ամերիկահայերին ընտրություններից առաջ ծանոթանալ յուրաքանչյուր թեկնածուի գործունեությանը՝ հայ համայնքին վերաբերող կարևորագույն հարցերում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ցուցակը կազմվել է ANCA տարածաշրջանային գրասենյակների կողմից պատրաստված յուրաքանչյուր թեկնածուի գործունեության մասին զեկույցների հիման վրա՝ սկսած Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև Հայաստանին ԱՄՆ ֆինանսական օգնության ծավալների ավելացումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |