Հատուցում Սաֆարովի համա՞ր: Հունգարիան ցանկանում է գազ ներկրել Ադրբեջանից![]() 26 հոկտեմբերի 2012 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հունգարիան ցանկանում է գազ ներկրել Ադրբեջանից և Վրաստանից: Այդ մասին Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: «Nabucco-ն հետաքրքրված չէ մեզանով: Մենք կցանկանայինք գազ ներկրել Ադրբեջանից: Մենք շահագրգռված ենք նաև Վրաստանից հեղուկ գազ ստանալու մեջ»,- հայտարարել է Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԲԿ-ն: «Չի կարելի հենվել Հունգարիայում էներգիայի վերականգնված տեսակների վրա, բացառությամբ գեոտերմալ էներգետիկայի, չէ որ մենք ունենք մեծ քանակությամբ տաք աղբյուրներ: Մեր տնտեսությունների 85 տոկոսը ջեռուցման համար օգտագործում են գազ, որը մինչև հիմա առաքվում էր Ռուսաստանից: Ես խոստացել եմ ազատել Հունգարիան այդ կախվածությունից: Շուտով մենք կսկսենք գազ ստանալ Եվրոպայի հյուսիսից Սլովակիայի տարածքով»,- ասել է վարչապետը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Partner news |