Բաքվում ցանկանում են ինչ-որ «փոփոխություններ» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ

Բաքվում ցանկանում են ինչ-որ «փոփոխություններ» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր նախագծեր են իրագործում կապված հակամարտության կարգավորման հետ, հանդիպումներ են կազմակերպում, փորձում մեձեցնել կողմերի դիրքորոշումները: Ես ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատում դա»,- հաղորդել է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար, նախագահի տեղակալ Ալի Ահմեդովը:

Մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը կայացել է հոկտեմբերի 27-ին Փարիզում, Ահմեդովը նշել է, որ «անհնար է հասնել դիրքորոշումների մերձեցման և կարգավորել հակամարտությունն առանց նման քայլերի:

Սակայն դա հարցի միայն մի կողմն է: Արդեն ավելի քան 20 տարի այդ հակամարտությունը ոչ մի կերպ չի լուծվում»:

«Անկասկած, հակամարտությունը բարդ է և ունի խոր արմատներ: Բայց եթե կառույցը չի կարողանում 20 տարվա ընթացքում կատարել պարտականությունները և ցանկալի արդյունքները ձեռք չեն բերվում, ապա անհրաժեշտ եմ համարում գնալ լուրջ փոփոխությունների: Եթե 20 տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ապա ինչպես մենք կարող ենք հավատալ նրան, որ դրանից հետո նույն ձևաչափի բանակցություններում ձեռք կբերվեն լուրջ արդյունքներ: Նման մտքեր արտահայտելու համար պետք է ունենալ մեծ լավատեսություն: Բոլոր պահերը նշում են, որ այդ լավատեսությունը չկա», հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---