Հայաստանի պետպարտքը 2012թ. սեպտեմբերի տվյալներով կազմում է 4,316 մլրդ դոլար![]() 30 հոկտեմբերի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջի տվյալնելով Հայաստանի պետպարտքը կազմում է 4,316 մլրդ դոլար: Այդ մասին հոկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում լրագրողներին է հայտնել Հայաստանի գլխավոր գանձապետ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, ՀՀ կառավարության պարտքը կազմում է 3,721 մլրդ դոլար: « Արտաքին պարտքը կազմում է 3,146 մլրդ դոլար, իսկ 575,3 մլն դոլար՝ ներքին պարտքն է»,-հավելել է նա: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ֆինասնավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Հայաստանի արտաքին պարտքը 2012-ի տվյալներով կկազմի 3,8 մլրդ դոլար, իսկ 2013-ի տվյալներով` շուրջ 4 մլրդ դոլար: Նա նշել էր նաև, որ հաշվի առնելով այն, որ ՀՆԱ-ն աճում է, ապա երկու դեպքերում մենք կունենանք ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի հարաբերակցություն 3,7 տոկոսի մակարդակում, ինչը գնահատվում է որպես «միջին» պետական պարտք երկրի համար»,- ասել է նա: Այդ առումով Մինասյանը հավելել է, որ Հայաստանի բյուջեն «հավասարակշռված» է և դրա սպասարկումը չի խանգարում նշված ծրագրերի իրագործմանը: Նշենք, որ 2013 թվականից Հայաստանը պետք սկսի վճարել նախորդ տարի ստացած վարկերի համար, այդ թվում նաև օպերատիվ ռեժիմով ճգնաժամի շրջանում ներգրավված վարկերի դիմաց, ինչը լրացուցիչ 200 մլն դոլարի բեռ կլինի պետբյուջեի համար: Partner news Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է Partner news |