Ֆրանսիական հեռուստատեսությամբ ֆիլմ է ցուցադրվել խաչքարերի մասին, հաջորդը կլինի Հայ եկեղեցու մասին

Ֆրանսիական հեռուստատեսությամբ ֆիլմ է ցուցադրվել խաչքարերի մասին, հաջորդը կլինի Հայ եկեղեցու մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին ֆրանսիական France 2 հեռուստաալիքը ցուցադրել է Chrétiens Orienteaux («Արևելյան քրիստոնյաներ») փաստագրական ֆիլմաշարի «Հայկական խաչքարեր. Հայ ժողովրդի ոգին ու ոգեշնչումը» ֆիլմը, որը պատմում է խաչքարերի, դրանց նշանակության, էության ու ընդհանուր առմամբ հայ արվեստի մասին:

Ֆիլմի հեղինակներն անդրադարձել են նաև Նախիջևանի հին հայկական գերեզմանոցի քանդման փաստին և կոչ արել պահպանել հայ մշակութային ժառանգության այդ նմուշը:

Ֆիլմի նկարահանումներին, որը ստեղծվել է 2012թ. ամռանը Տոն Վալյուի և Միշել Կահիեյի նախաձեռնությամբ, մասնակցել են նաև ֆրանսիացի գիտնականներ՝ պատմաբաններ ու արվեստաբաններ:

Դեկտեմբերի 30-ին կցուցադրվի ֆիլմաշարի ևս մեկ ֆիլմ՝ »Հայ եկեղեցու ակունքներն ու վաղ շրջանի պատմությունը»:

Partner news
 Ուշագրավ
Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար
Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Partner news