Ադրբեջանի ընդդիմությանը «դուր չի գալիս», որ Վրաստանի կառավարությունը մտադիր է ամրապնդել կապերը Հայաստանի հետ 5 նոյեմբերի 2012 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում կայացել է Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության կառավարման նիստը: Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, մեջբերելով կուսակցության մամլո ծառայությունը, նիստում սուր քննադատության է ենթարկվել Վրաստանի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը: Նշվել է, որ վրացական կառավարությունը բացահայտ ռևերանսներ է կատարում Ռուսաստանի և Հայաստանի կողմը: Միևնույն ժամանակ Վրաստանը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին, որը դժվար պահերին միշտ նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին: Ընդունված հայտարարությունում նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլին, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ ակտիվորեն այցելել է ադրբեջանաբնակ շրջաններ, հայտարարել է Ադրբեջանի հետ բարեկամության մասին, ընտրություններից հետո գրավել է տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Դա, կուսակցության կարծիքով, հաստատում է Միխայիլ Սահակշվիլու իրավացիությունը, ով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայտարարել է, որ Իվանիշվիլին «արտահայտում է ոչ թե վրացական ժողովրդի շահերը, այլ տարածաշրջանի որոշ պետությունների»: Նիստի մասնակիցների կարծիքով, Ադրբեջանի կառավարությունը «պետք է հիշեցնի Իվանիշվիլիի կառավարությանը համակողմանի օգնության մասին, որն Ադրբեջանի կողմից ցուցաբերվել է Վրաստանին ծանր պահերին, բացատրի նրան այդ երկրի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը»: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |