Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռն արդեն ուղևորվել է Հալեպ![]() 8 նոյեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Զննության նպատակով Էրզրումում պարտադրված վայրէջք կատարած ինքնաթիռն արդեն ուղևորվել է Հալեպ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, ինքնաթիռը, ինչպես և հայտարարված էր, մարդասիրական բեռ է տեղափոխում Սիրիայի հայ բնակչության համար: Հակաօրինական բեռներ չեն հայտնաբերվել: Ինքնաթիռը 13 տոննա հումանիտար բեռ է տեղափոխում, բաղկացած 12-15-կիլոգրամանոց սնդդամթերքով արկղերից: Վերջին ամսում սա արդեն երկրորդ հայկական ինքնաթիռն է, որի թռիչքը կասեցնում է Թուրքիան: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, թե զննության են ենթարկվելու բոլոր տրանսպորտային ինքնաթիռները, որոնք մեկնում են Սիրիա: Հոկտեմբերի 15-ին Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխող հայկական ինքնաթիռը նույնպես վայրէջք կատարեց Թուրքիայում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց AIR Armenia ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը, Սիրիա բեռներ տեղափոխելու համար պետք է Թուրքիայի օդային տարածքը հատելու թույլտվություն ստանալ: «Մենք ստացանք թույլտվություն մեկ պայմանով՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի թուրքական տարածքում զննության համար»,-պարզաբանել է նա: Զննությունից հետո ինքնաթիռը մեկնել է Հալեպ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |