ԱՄՀ-ն տեսնում է համաշխարհային տնտեսության կայունացման նշաններ![]() 9 նոյեմբերի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսության աճը, դատելով ամեն ինչից, կայունանում է վերջին ժամանակներն ընդունված եվրագոտու պարտքային ճգնաժամի հետ պայքարի միջոցներից հետո, բայց տնտեսական ակտիվությունը թույլ է մնում, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Հինգշաբթի օրն ընդունված զեկույցում, որը պատրաստվել է «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարի գագաթնաժողովի համար, ԱՄՀ-ն նախազգուշացնում է, որ եվրագոտու ճգնաժամը և ԱՄՆ-ում քաղաքական փակուղու սպառնալիքն ամենամեծ ռիսկերն են համաշխարհային տնտեսության համար: Հիմնադրամը նախազգուշացրել է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է կրկին ռեցեսիայի ենթարկվել, եթե Կոնգրեսը չկարողանա կանխել հարկերի միաժամանակյա բարձրացումը և հաջորդ տարվա սկզբին կառավարական ծախսերի կրճատումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |