Մինսկի խումբը հաշվետու է եղել ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջև![]() 9 նոյեմբերի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 8-ին Վիեննայում իր ամենամյա զեկույցն են ներկայացրել ԵԱՀԿ Մշտական խորհրդին: Զեկույցում միջնորդները ներկայացրել են իրենց գործունեությունը վերջին տարում, առանձին համատեղ հանդիպումների արդյունքները, ինչպես նաև 2012թ. հունվարին Սոչիում կայացած ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն նոյեմբերի վերջում՝ դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստից առաջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |