Իլհամ Ալիևը կորցրել է չափ ու սահմանը

Իլհամ Ալիևը կորցրել է չափ ու սահմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավանաբար, վերջնականապես կորցրել է չափի զգացողությունը: Twitter-ի նրա էջում զետեղվել են հատվածներ «Ենի Ազերբայջան» կուսակցության 20-ամյակին նվիրված նիստում ունեցած ելույթից: Իր հայտարարության մեջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե, պարզվում է, «Հայաստանը որպես երկիր ոչ մի նշանակություն չունի: Փաստացի դա գաղութ է, ֆորպոստ, որը ղեկավարվում է արտերկրից և հին ադրբեջանական հողերում ստեղծված արհեստական տարածք է»: Ավելին, Ալիևն ասել է, թե «Ադրբեջանը գնալով հզորանում և ամրանում է, իսկ Հայաստանը գնալով թուլանում է ու անկում է ապրում»: «Մենք առաջիկայում ևս ջանքեր կգործադրենք Հայաստանի մեկուսացման ուղղությամբ»,-խոստացել է ադրբեջանցի նախագահն իր ենթականերին:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահի նման ելույթներն անպատժելիության արդյունք են: Ադրբեջանի առհամարական վերաբերմունքը համաշխարհային հանրության հանդեպ հակազդեցություն չի ստանում մի պարզ պատճառով՝ նավթի: Դրանով է պայմանավորված նաև Ադրբեջանի կողմից միջազգային օրենքների ու սկզբունքների, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման միջնորդների ուղղակի հորդորների անտեսումը:

Սակայն, ամեն ինչ այդքան իդեալական չէ Ադրբեջանում: Ըստ կանխատեսումների, նավթն Ադրբեջանում շուտով կվերջանա: Ճիշտ է, տարբեր ժամկետներ են նշվում՝ 2014թ. մինչև «մի քանի տասնամյակ»: Բաքուն արդեն կանխատեսում է նավթի արդյունահանման նվազում վեց տոկոսով՝ հասնելով մինչև 42,9 մլն տոկոսի 2012թ. ավարտին և հաջորդ տարի: Ի սկզբանե, 17 տարի առաջ համարվում էր, որ նավթի պաշարներն Ադրբեջանում կազմում են 4-12 մլրդ տոննա, սակայն, ըստ վերջին տվյալների, նավթը երկրում ընդամենը 1,5 մլրդ տոննա է: Այժմ ադրբեջանական հանքավայրերից արդյունահանվում է տարեկան 50 մլն տոննա նավթ, որի գրեթե 90 տոկոսը հում տեսքով արտահանվում է, սակայն, արդեն 2014 թվականից արդյունահանման մակարդակը արագ կնվազի, վստահ են փորձագետները: Անշուշտ, դա չհաշված այն նավթը, որ Ադրբեջանը «թաքուն արդյունահանում է» Կասպից ավազանի հարևաններից:

Սակայն, ինչպես նշում են փորձագետները, նավթի պաշարները մի օր վերջանում են, կվերջանան դրանք նաև Ադրբեջանում, և այն ժամանակ Բաքուն ստիպված կլինի վճարել:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---