Ադրբեջանական «Թրենդն» առաջին անգամ ճանաչել է ԼՂՀ-ն. «Վրիպո՞ւմ», թե առաջին ծիծեռնակը

Ադրբեջանական «Թրենդն» առաջին անգամ ճանաչել է ԼՂՀ-ն. «Վրիպո՞ւմ», թե առաջին ծիծեռնակը

PanARMENIAN.Net - Հակամարտության պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի կառավարական գործակալությունը, մասնավորապես, Թրենդը, ԵԱՀԿ ՄԽ այցի մասին տեղեկատվության մեջ գրել է, որ միջնորդները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Ոչ թե ադրբեջանցիների կողմից հորինված «անջատողական ռեժիմի», ինչպես սովորաբար գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այլ հենց ԼՂՀ նախագահի:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան» վերնագրով նյութում բառացիորեն ասվում է. «Հինգշաբթի օրը համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այցելել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ բանակցություններ են վարել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ»:

Բնականաբար, ավելի ուշ այդ տեղեկատվությունը հանվել է կայքից:

Ինչպես գրում է haqqin.az ադրբեջանական կայքը, դժվար է հավատալ նրան, որ գործակալության աշխատողները վրիպակ են թույլ տվել, քանի որ սովորաբար ադրբեջանական կառավարական ԶԼՄ-ները նման դեպքերում օգտագործում են տարբեր տեղանուններ, չակերտներ և այլ «տարբերանշաններ»: «Մի՞թե պաշտոնական Բաքուն սկսում է վերանայել Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմի հայեցակարգը: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանումը Բաքու, Հայաստանի խորհրդարանի խոսնակի սպասվող այցը և «Թրենդ» գործակալության տեղեկատվությունը կարծես մի շղթայի օղակներ են»,- նշում է կայքը:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սխալ է օգտագործել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է բռնազավթումը, հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդՐաֆիի Հովհաննիսյանը Բաքվում, որտեղ մասնակցում է Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի 7-րդ գլխավոր վեհաժողովին: «Ըստ այդ տերմինաբանության, հայկական հողերի մեծամասնությունը նույնպես բռնազավթվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է Հովհաննիսյանը և հավելել, որ ղարաբաղյան հակամարտության պատճառն Ադրբեջանի ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ:

«Ես հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները: Դա տեղի կունենա, երբ կողմերից յուրաքանչյուրը սկսի հասկանալ, որ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի համար: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն արտահայտվել և հայտարարել իրենց ինքնության մասին: Պետք է հարգել միմյանց, դիմացինի ինքնությունը և մշակութային ժառանգությունը: Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների խնդիրները և 400 հազար հայ փախստականների իրավունքները, որոնք վտարվել են Բաքվից և Սումգայիթից: Նրանք բոլորն իրավունք ունեն վերադառնալ իրենց հողեր, այդ թվում` ադրբեջանցիներն անկախ Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերը` Թուրքիա»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, հույս հայտնելով, որ կկարողանա այցելել հայկական եկեղեցի և հանդիպել Բաքվում բնակվող հայերի հետ: «Շատ ուրախ եմ Բաքվում լինելու համար, որը բազմազգ քաղաք է, բայց որտեղ շատ քիչ հայեր կան»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---