Բոլոր բանակցությունները տապալող Բաքուն հանկարծ պահանջում է ՄԽ-ից «շուտափույթ» լուծել Ղարաբաղի հարցը![]() 27 նոյեմբերի 2012 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵՄ, ԵԽ, Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված որոշումների ու բանաձևերի, ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների չորս հայտարարությունների առկայության դեպքում, «ներկա իրավիճակն անընդունելի է, ստատուս կվոն պետք է փոխվի»,-լրագրողներին է ասել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Մեր դիրքորոշումն այն է, որ հայկական կողմը, որը պարբերաբար ինչ-որ պատճառաբանություններ է գտնում, չպետք է հասնի բանակցությունների ձգձգման: Ուստի մեր պահանջն ու ցանկությունն է համանախագահներից, որպեսզի այս հակամարտության կարգավորումը չձգձգվի»: Վերաբերմունք հայտնելով համանախագահների նոր առաջարկությունների հանդեպ, Մամեդովը նշել է, որ «կան Մադրիդյան սկզբունքներ, որի հիման վրա էլ պետք է որոշակի փաստաթղթեր ընդունվեն»: Ընդ որում Մամեդովը «մոռացել է» հիշատակել, որ հենց Ադրբեջանն է տարիներ շարունակ ջանացել թույլ չտալ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, Ադրբեջանն է անտեսում նույն Մինսկի խմբի բոլոր հորդորներն ու առաջարկները, ինչպես, օրինակ հրադադարի ռեժիմի պահպանման, դիպուկահարներին շփման գծից ետ քաշելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեծղման վերաբերյալ առաջարկները: Բաքուն է ձախողում բանակցությունները, մշտապես պատերազմով սպառնում Ղարաբաղին ու Հայաստանին, անասելի քանակության զենք ու զինամթերք գնում ու արտադրում՝ խախտելով բոլոր միջազգային նորմերն ու քվոտաները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |