Bora Jet. Վան-Երևան չվերթի իրականացումը դեռ հարցականի տակ է

Bora Jet. Վան-Երևան չվերթի իրականացումը դեռ հարցականի տակ է

PanARMENIAN.Net - Մասնավոր թուրքական Bora Jet ընկերության կողմից Վան-Երևան չվերթի իրականացումը դեռ հարցականի տակ է: Այդ մասին հայտնել են Bora Jet ընկերությունում, փոխանցում է «Թրենդ» գործակալությունը: Ըստ ստացված տեղեկատվության, «կողմերը դեռևս բանակցում են և համաձայնություն ձեռք բերված չէ»:

«Դեռ վաղ է խոսել այն մասին, որ Վան-Երևան ավիաչվերթը կիրագործվի, այս փուլում կողմերը բանակցում են»,-ասել են ընկերությունում:

Եթե պայմանավորվածություն լինի, ապա չվերթերը կլինեն միայն ուղևորատար, բեռնափոխադրումներ չեն նախատեսվում, ասել են ընկերությունում:

Ավելի վաղ Հայաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի (գործատուների) նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ փաթեթն արդեն պատրաստ է, և Հայաստանի ու Թուրքիայի ավիացիոն ղեկավարությունը արդեն տվել է իր համաձայնությունը: Ըստ նրա, մնում է ինքնաթիռ գտնել, որը կբավարարի կոմերցիոն շահերին ու կողմերի պահանջներին:

Ղազարյանը նշել էր, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Երևան-Վան չվերթը հիմնական լինի, ոչ թե ժամանակավոր բնույթ կրի:

Նա հայտնել է, որ չվերթն, առաջին հերթին կարևոր է, քանի որ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների բարելավման մեջ շահագրգռված են հիմնականում Վան, Բիթլիս, Կարս քաղաքների գործարարները:

«Մենք փորձում ենք համագործակցել թուրքական ծառայությունների հետ: Ի վերջո, եթե թուրքական կառավարությունը դեմ չէ Երևան-Ստամբուլ չվերթին, ինչո՞ւ պետք է դեմ լինի Վան-Երևանին»,-ասել էր Ղազարյանը:

Երևան-Վան-Երևան չվերթի իրականացման փաթեթը ստեղծվել է «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---