Կոնգոյում կործանված օդանավի անձնակազմի հրամանատարը Վարազդատ Բալասանյանն էր

Կոնգոյում կործանված օդանավի անձնակազմի հրամանատարը Վարազդատ Բալասանյանն էր

PanARMENIAN.Net - Կոնգոյում կործանված Իլ-76 բեռնատար օդանավի անձնակազմի հրամանատարը ՀՀ քաղաքացի Վարազդատ Բալասանյանն էր: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Ինչ վերաբերում է մյուս 4 քաղաքացիներին, որոնք նույնպես անձնակազմի անդամներ էին, նրանց ինքնությունը պարզվում է:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր ՔԱԳՎ մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը, անձնակազմի 7 անդամներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին:

«Մեր քաղաքացիները պայմանագրով աշխատում էին Կոնգոյի AIR Service ավիաընկերությունում»,-ասել է նա:

Այս պահի դրությամբ հայկական կողմը ճշտում է ստացված տեղեկությունն ու զոհված քաղաքացիների ինքնությունը:

Բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վարձակալված էր Կոնգոյի «Աէրո-սերվիս» փոխադրողի կողմից և հիմնականում բեռներ էր տեղափոխում Կոնգոյի մայրաքաղաք Բրազզավիլից Պուերտո Նուար քաղաքը և հակառակ ուղղությամբ:

ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել է նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում:

Ինչպես հայտնել է Չերչինյանը, ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է դարձել ամպրոպը, որը վնասել է ինքնաթիռի թևը:

Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի է բաժանվել և բռնկվել է: Ըստ փրկարարների, առնվազն 20 մարդ է զոհվել, ևս նույնքանը հոսպիտալացվել է: Փրկարարներին խանգարել է վերահաս մութը:

Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է մարել հրդեհը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---