Մոտ օրերս կսկսվի Կոնգոյում զոհված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընթացը![]() ![]() PanARMENIAN.Net - Մոտակա օրերին տեղի կունենա Կոնգոյում զոհված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընթացը: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76 բեռնատար օդանավը վթարվել էր նոյեմբերի 30-ի երեկոյան` Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից, քամու պայմաններում: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ էր դարձել ամպրոպը, որը վնասել էր ինքնաթիռի թևը: Անձնակազմի 7 անդամներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին: Ինքնաթիռն ընկել էր օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի բաժանվել և բռնկվել: Առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 20-ը` հոսպիտալացվել: Փրկարարներին խանգարել է մութը: Այնուամենայնիվ, նրանց հաջողվել էր մարել հրդեհը: Օդանավի անձնակազմի հրամանատարը ՀՀ քաղաքացի Վարազդատ Բալասանյանն էր: Մյուս անդամներն էին Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Անդրանիկ Գևորգյանը և Էդգար Ավետյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |