Ուկրաինայի հայ երիտասարդությունը անցկացնում է «Նվիրիր ջերմություն երեխաներին» ակցիան

Ուկրաինայի հայ երիտասարդությունը անցկացնում է «Նվիրիր ջերմություն երեխաներին» ակցիան

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հայ երիտասարդության միությունը տարածաշրջանային հայկական երիտասարդական կազմակերպությունների և տեղի համայնքների ղեկավարների աջակցությամբ իրականացնում է «Նվիրիր ջերմություն երեխաներին» ակցիան, որի շրջանակներում այցելություններ են կատարվում տարածաշրջանի մանկատներ, ինչպես նաև իրականացվում է մշակութային-զվարճացնող ծրագիր, հաղորդում է Ananlitika.at.ua-ն:

Այս ակցիային մասնակցել է նաև Ռովնո քաղաքի հայկական համայնքի երիտասարդական կազմակերպություն:

Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Նիկոպոլի, Լյուբոտինեի և Թեոդոսիայի մանկատները, որտեղ կան նաև հայ երեխաներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---