Վ.Պուտին. ԵԱՀԿ-ն վաղուց պետք է դադարեր սպասարկել առանձին պետությունների շահերը

Վ.Պուտին. ԵԱՀԿ-ն վաղուց պետք է դադարեր սպասարկել առանձին պետությունների շահերը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն վաղուց պետք է դադարեր սպասարկել առանձին պետությունների շահերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցել է նեղ կազմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հարկավոր է սերտացնել համակարգումը ԵԱՀԿ գործունեության ակտուալ հարցերի շուրջ: Կազմակերպության այժմյան վիճակը, ցավոք, լավատեսություն չի ներշնչում: ԵԱՀԿ-ն վաղուց պետք է դադարեր սպասարկել առանձին պետությունների շահերը»,-ասել է ՌԴ նախագահը:

2013թ. ԵԱՀԿ նախագահությունն անցնում է Ուկրաինային:

«Հուսով եմ, որ Ուկրաինան հենց այդպիսի դիրքորոշում կորդեգրի»,-ասել է Պուտինը:

Աշխաբադում ընթացող Խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---