Բակո Սահակյան. Ջուրը Արցախի կյանքում կենսակարևոր դեր է խաղում

Բակո Սահակյան. Ջուրը Արցախի կյանքում կենսակարևոր դեր է խաղում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խոհրդակցություն է անցկացրել` նվիրված Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրին: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Խորհրդակցությանը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում` մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր:

Կարևորելով ջրային համակարգի կենսական նշանակությունը Արցախի կյանքում` Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի և անվտանգության պահպանման, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստանի համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---