ՀՀ դեսպան. Հայաստանն ու Կանադան միավորող ոլորտները բարձր տեխնոլոգիաները և մշակույթն են

ՀՀ դեսպան. Հայաստանն ու Կանադան միավորող ոլորտները բարձր տեխնոլոգիաները և մշակույթն են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի ազգային մայրաքաղաքի շրջանի Գատինո քաղաքի քաղաքապետ Մարկ Բյուրոյին:

ՀՀ դեսպանը քաղաքապետին ներկայացրեց հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը` ընդգծելով, մասնավորապես, երկու պետությունները միավորող բարձր տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտները: Զրուցակիցները քննարկեցին Գատինոյում տեղակայված, բարձր տեխնոլոգիաների ասպարեզում հայտնի «Macadamian Technologies» ընկերության գործունեությունը Հայաստանում, որի Երևանյան մասնաճյուղում ներկա պահին աշխատում է 60-ից ավելի մասնագետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրեց քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Կողմերը շեշտեցին մունիցիպալ ևմշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---