Կընդունվի արդյո՞ք Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ Դուբլինում

Կընդունվի արդյո՞ք Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ Դուբլինում

PanARMENIAN.Net - Դուբլինում ԵԱՀԿ գագաթաժողովի ավարտին փաստաթուղթ է ընդունվելու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում չի մեկնաբանել Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստում, որտեղ քննարկվում են տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնակցում են ԵԱՀԿ ԱԳ մոտ 50 նախարարներ: Իռլանդիայի մայրաքաղաքում նախարարները կքննարկեն կազմակերպության բարեփոխման, առանց մուտքի արտոնագրերի ազատ տարածքի և այլ հարցեր: Մասնակիցների թվում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ միջազգային գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մի շարք պետությունների ԱԳ նախարարներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---