Զանյեր. Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ![]() 7 դեկտեմբերի 2012 - 20:14 AMT PanARMENIAN.Net - « Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքը»,-այսօր ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի արդյունքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը: Նա նշել է, որ կան վստահության միջոցների ընդունման և շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ջանքերի երկու ասպեկտներ: Առաջինը գոյություն ունեցող կարգավորման գործընթացն է, որի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անընդհատ կապի մեջ են կողմերի հետ: «Երկրորդ ասպեկտը տեղում տիրող իրավիճակն է: Այնտեղ տագնապալի պահեր են եղել, որոնց առնչությամբ մենք մի շարք առաջարկություններ ենք առաջ քաշել, այդ թվում` դիպուկահարների հեռացումը առաջին գծից և այլն: Տարբեր պատճառներով կողմերից յուրաքանչոյուրը այդ առաջարկություններն ընդունելու առնչությամբ դժվարությունների է հանդիպել: Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ»,-հայտարարել է Զանյերը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |