Ադամ Շիֆ. Հայաստանն ունի բավական ներուժ՝ դառնալու Կովկասի Սիլիկոնյան hովիտը

Ադամ Շիֆ. Հայաստանն ունի բավական ներուժ՝ դառնալու Կովկասի Սիլիկոնյան hովիտը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Աշխատանքային այցի առաջին օրը կառավարության ղեկավարն այցելել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի նախագահ Ժան Լու Շամոյի հետ: Հանդիպան ժամանակ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության որակի բարելավման, հայաստանյան բուհերի միջազգային հավատարմագրման առկա գործընթացները: Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու այն ներուժին, որը տարեցտարի ոլորտը կապահովի աճով:

Հանդիպմանը ներկա Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ունի բավական ներուժ՝ դառնալու Կովկասի Սիլիկոնյան hովիտը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական hամալսարանի հայազգի շրջանավարտներին, ուսանողներին և ամերիկաբնակ հայ գիտնականների: Կառավարության ղեկավարը պատասխանել է նրանց և ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Անդրադարձ է կատարվել բնական և ճշգրիտ գիտությունների ոլորտներում առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Քննարկվել են հայագիտությանը, աստղագիտությանը, ֆիզիկային և մաթեմատիկային, հանրակրթական մանկավարժությանը վերաբերող հարցեր:

Տիգրան Սարգսյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հանդիպման համար և հորդորել է ամրապնդել կապերը հայրենիքի հետ, նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը:

Վարչապետի աշխատանքային այցն ԱՄՆ-ում կշարունակվի մինչ դեկտեմբերի 12-ը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---