Այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց մեր երկրի հետագա զարգացման ուղին: 15 տարի հետո` 2006 թվականին նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով մենք ընդունեցինք պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Դրանով իսկ մեր ժողովուրդը կրկին վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին ու համամարդկային արժեքներին` մեկ անգամ ևս ապացուցելով, որ իր ընտրած ուղին անսասան է ու ճիշտ, ընթացքն` անկասելի ու հաստատուն: Մեր նպատակն է իրականացնել մեր նախնիների դարավոր երազանքը` ունենալ ուժեղ, զարգացած ու հզոր հայրենիք, ապահովել ժողովրդի բարեկեցիկ կյանքը, սերունդների համար կերտել պայծառ ու լուսավոր ապագա: Եվ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր համազգային նպատակները` կյանքի կոչել միասնաբար ու համախմբված, ուս ուսի հաղթահարելով բոլոր դժվարությունները և քայլ առ քայլ մոտենալով մեր վերջնական հաղթանակին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս պետական կարևոր տոնի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` Արցախի անկախ պետականության զորացման անշեղ ճանապարհին», հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |