Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության մասին. Հուսով եմ, մենք շուտով կհասնենք պատմության արդար ընկալման![]() 13 դեկտեմբերի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը զգայուն և բարդ խնդիր է, որը ստվերում է Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, գրել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը թուրքական Hurriyet Daily News թերթում հրապարակված իր հոդվածում: «Շատերը Թուրքիայում քննադատում են Ֆրանսիային Հայկական հարցի նկատմամբ նրա վերաբերմունքի համար: Շատերը Ֆրանսիայում քննադատում են Թուրքիային նրա համար, որ նա փորձում է նվազագույնի հասցնել, եթե ոչ լիովին հերքել ողբերգությունը, որը վրա է հասել մեր հայազգի հայրենակիցների նախնիներին»,- գրում է Ֆաբիուսը: Նրա համոզմամբ, «անատոլիական հողից հայկական քաղաքակրթության անհետացումն արժանի է, որպեսզի Թուրքիան խորհի այդ մասին և բուժի 1915-ի վերքերը»: «Ես հուսով եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք հասնել պատմության արդար ընթերցման: Միաժամանակ, մենք պետք է սովորենք հարգել ժառանգությունների բազմազանությունը, որոնց պահապանները մենք ենք»,- ասել է Ֆաբիուսը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |