ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները![]() 14 դեկտեմբերի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ տուն: Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին: Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա դեկտեմբերի 14-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |