ԼՂՀ ԱԳ նախարարն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակը

ԼՂՀ ԱԳ նախարարն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում անցկացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցերի, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---