Հայաստանը կարևորում է ՀԿ-ների և ազգային հաստատությունների դերը կանանց իրավունքերի պաշտպանության հարցում

Հայաստանը կարևորում է ՀԿ-ների և ազգային հաստատությունների դերը կանանց իրավունքերի պաշտպանության հարցում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Հայաստանի պատվիրակությունը Ժնևում ՄԱԿ գրասենյակում «ՄԱԿ և մարդու իրավունքների տարածաշրջանային մեխանիզմների միջև համագործակցության ընդլայնում» թեմայով միջազգային սեմինարի ընթացքում նախագահեց «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և հասարակական կազմակերպությունների դերը կանանց իրավունքների պաշտպանմանն ուղղված համատեղ գործողություններում» քննարկումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Սեմինարը կազմակերպվել էր Մարդու իրավունքների խորհրդի հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող Բելգիայի (արևմտաեվրոպական խումբ), Հայաստանի (արևելաեվրոպական խումբ), Թայլանդի (Ասիական խումբ), Մեքսիկայի (Լատինամերիկյան խումբ) և Սենեգալի (Աֆրիկայի խումբ) համատեղ համահեղինակած բանաձևի շրջանակներում:

Իր բացման խոսքում ՀՀ ներակայացուցիչը նշեց, որ կանանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների խորհրդի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական և առաջնային նշանակության թեմաներից է` կարևորելով հասարակական կազմակերպությունների և ազգային հաստատությունների դերը կանանց իրավունքերի պաշտպանության հարցում, ինչպես նաև ընդգծելով դրանց ու ՄԱԿ-ի և տարածաշրջանային մեխանիզմների միջև համագործակցության անհրաժեշտությունը:

Սեմինարին մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, պայմանագրային մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչներ: Սեմինարի երեք օրերի ընթացքում թեմատիկ քննարկումները նվիրված էին ՄԱԿ-ի և տարածաշրջանային մեխանիզմների միջև համագործակցության երեք ուղղությունների` տեղեկատվության փոխանակման, համատեղ գործունեության և նախկին հանձնառությունների կատարման համար կոնկրետ առաջարկությունների մշակմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---