Եվրոպացի փորձագետն առաջարկում է «թարմ արյուն» ներարկել ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Եվրոպացի փորձագետն առաջարկում է «թարմ արյուն» ներարկել ղարաբաղյան կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - Անգլալեզու թուրքական todayszaman.com պորտալում հրապարակվել է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլի «Լեռնային Ղարաբաղը և 2012-ը. հերթական բաց թողած տարին» հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս լուծված չէ:

«Թեև այն մեծ վտանգ է ներկայացնում հարավկովկասյան տարածաշրջանի համար, միջազգային հանրությունը քիչ ուշադրություն է հատկացնում նրան: 2011թ. անարդյունավետ էր Ղարաբաղի համար: Ցավոք, 2012-ը ևս չնշանավորվեց առաջընթացով: ԵԱՀԿ ՄԽ վարած բանակցային գործընթացը փակուղի է մտել: Ճնշման իրական լծակներ ունեցող ուժերի ազդեցությունը կողմերի վրա քիչ էր հակամարտությունը կարգավորելու համար: Երկու երկրների նախագահները չեն հանդիպել սկսած փետրվարից»,-ասվում է հոդվածում:

Փոլը նշել է, որ Դուբլինում ԵԱՀԿ ԱԳՆԽ վերջին նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ արեցին կողմերին քաղաքական կամք դրսևորել խաղաղ համաձայնության հասնելու համար, սակայն երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումներն անարդյունք ավարտվեցին:

«Իրավիճակը մնում է վտանգավոր: Խախուտ հրադադարը խախտվում է: 2012թ. 30 կորուստ է արձանագրվել, այդ թվում նաև երեխաների: Գարնանը հրադադարի խախտման դեպքերն ավելի հաճախակի դարձան: Քլինթոնի այցը տարածաշրջան չնպաստեց լարվածության թուլացմանը: Իրավիճակը լարվում է նաև այն պատճառով, որ կողմերը շարունակում են արդիական զենք գնել»,-ասվում է հոդվածում:

Ըստ փորձագետի, աշունը ևս լարված էր:

«Առաջին հերթին, Հունգարիայի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, որին Բաքվում ներում շնորհվեց ու կոչումը բարձրացվեց: Երկրորդը, Ստեփանակերտի օդակայանը շահագործելու հայկական կողմի հայտարարության պատճառով, ինչը զայրացրեց Բաքվին: Նոր բախումը օգուտ չի տա Հայաստանի ու Արդբեջանի ղեկավարներին: Պատերազմի հետևանքները շատ ծանր կլինեն, դուրս կգան տարածաշրջանի սահմաններից և կարող են այլ ուժերի ևս ներգրավել, կարող են նույնիսկ վնասվել խողովակաշարերը»,-ասվում է հոդվածում:

Ամանդա Փոլը գտնում է, որ 2013թ. խոստանում է մարտահրավերների տարի լինել, քանի որ Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններ են լինելու

«Այս ֆոնին միջազգային հանրության արձագանքն առավել ուժեղ ու ակտիվ պետք է լինի: Հարկավոր է նաև «թարմ արյուն» ներարկել: ԵԱՀԿ ՄԽ ներկայիս համանախագահները, հավանաբար, չեն փոխարինվի, սակայն, ըստ որոշ վերլուծաբանների, ՄԽ նոր կազմը կարող է ազդել իրավիճակի վրա»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---