Օմեր Դիչերը Թուրքիայի կրթության առաջին նախարարն է, որ այցելել է Ստամբուլի հայկական դպրոց![]() 21 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դիչերն այցելել է Ստամբուլի Շիշլի շրջանի Մխիթարյան հայկական դպրոցը: Դիչերը Թուրքիայի կրթության առաջին նախարարն է, որ այցելել է հայկական դպրոց, հաղորդում է Hürriyet Daily News-ը: Նա դպրոց է այցելել հակահայկական արտահայտությունները դասագրքերից հանելու աշակերտների խնդրանքով: «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարծում են, որ միայն նրանք են բախվում խնդիրների հետ, բայց դա այդպես չէ: Անցյալում ոչ միայն ազգային փոքրամասնությունները և ալեվիները, այլ նաև սունիներն են դարձել ավտորիտար որոշումների, ազատությունները և իրավունքները խախտելու զոհեր: Մենք ձգտում ենք տարածել մարդու իրավունքների և ազատությունների արժեքները: Հասարակությունում խաղաղ մթնոլորտ ստեղծելու միակ միջոցը ժողովրդավարությունն է»,- ասել է նա: Դիչերը նաև անդրադարձել է մայրենի լեզվի դասընթացներ անցկացնելու թեմային, որոնք սկսվել են հայկական դպրոցում այս տարվանից: «Որոշումներ ընդունելով` մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր երեխա անկախ անձնավորություն է»,- նշել է թուրք նախարարը: Ինչ վերաբերվում է բուհական ընդունելության քննաթերթիկներում կրոնական թեմաներով հարցեր ներառելուն, Դիչերը հայտարարել է. «Այդ հարցը սխալ է ընկալվում հասարակությունում: Խոսքը չի գնում կոնկրետ կրոնի մասին: Ազգային փոքրամասնությունների դպրոցներն ավարտած դիմորդները կպատասխանեն այն հարցերին, որոնք կհամապատասխանեն նրանց դպրոցական ծրագրին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |