ԼՂՀ հենակետերից մեկում զինվոր է մահացել

ԼՂՀ հենակետերից մեկում զինվոր է մահացել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում, դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով:

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---