Վալերի Բուայեն չի հանձնվի. Նա կրկին Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը քրեականացող օրինագիծ

Վալերի Բուայեն չի հանձնվի. Նա կրկին Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը քրեականացող օրինագիծ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն կրկին խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին օրինագիծ:

Ֆրանսիական խորհրդարանը կրկին առաջարկում է մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ գործած հանցագործությունների, այդ թվում`Հայոց ցեղասպանության ժխտման համար, այս մասին հաղորդում է Nouvelles d'Arménie-ն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:

Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---