ԱՄՆ առևտրային բալանսի դեֆիցիտը 2012-ի նոյեմբերին աճել է 16 տոկոսով![]() 11 հունվարի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրային բալանսի բացասական սալդոն 2012-ի նոյեմբերին 2012-ի հոկտեմբերի համեմատ աճել է 16 տոկոսով և հասել 48.73 մլրդ դոլարի: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Առևտրի նախարարությունը: 2012-ի հոկտեմբերին ԱՄՆ առևտրային բալանսի բացասական սալդոն կազմել է 42.06 մլրդ դոլար: ԱՄՆ ներկրման ծավալը 2012-ի նոյեմբերին կազմել է 231.28 մլրդ դոլար, արտահանման ծավալը՝ 182.55 մլրդ: ԱՄՆ առևտրային բալանսի նոյեմբերյան դեֆիցիտը 2012թ ապրիլից ամենանշանակալին է, փոխանցում է ՌԲԿ-ն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |