Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է 9,2 տոկոս արդյունաբերության աճ![]() 14 հունվարի 2013 - 15:32 AMT PanARMENIAN.Net - 2012-ի տվյալներով Հայաստանի արդյունաբերության ոլորտում աճի տեմպերը հասել են շուրջ 10 տոկոսի: Այդ մասին Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Դավթյանը: «2013-ին ակնկալում ենք 9,2 տոկոս աճ, այսինքն մենք կպահպանենք աճի առաջանցիկ տեմպերը` արձանագրված անցած տարի»,- հավելել է նա: Միաժամանակ, նախարարը նշել է, որ առաջին անգամ անկախության տարիներին Հայաստանում 2012-ի արդյունքներով արդյունաբերական արտադրության ծավալը գերազանցել է 1 տրլն դրամ ցուցանիշը: «Մենք նպատակ ենք դրել երկրի ՀՆԱ-ում արդյունաբերության բաժինը հասցնել մինչև 20-21 տոկոսի»,- հայտարարել է նա: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ արդյունաբերության զարգացումը թույլ կտա հավասարակշռել երկրի տնտեսությունը և այն դարձնել «արտադրող և արտահանող»: Հունվարի 14-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Հիմնադրամի հիմնական խնդիրն է ֆինանսական, տեխնիկական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել արդյունաբերական ձեռնարկություններին, մասնավորապես նրանց, որոնք արտահանման ուղղվածություն ունեն: Հիմնադրամի կանոնադրական կապիտալն առաջին փուլում կկազմի 500 մլն դրամ, ընդ որում 300 մլն դրամը նախատեսված է պետբյուջեով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |