ԼՂՀ-ն, ըստ Freedom House-ի, մասամբ ազատ է, Ադրբեջանը` ոչ ազատ![]() 16 հունվարի 2013 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը աշխարհում 2013» տարեկան զեկույցը: Աշխարհի 195 երկիրի և 14 «տարածքի»՝ հիմնականում չճանաչված պետությունների թվում որպես «վիճելի տարածք» անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղին: 2013թ. զեկույցում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը նշվում են որպես մասամբ ազատ երկրներ։ Վերջին մի քանի զեկույցներում Ղարաբաղը անազատ էր որակվել: Կազմակերպությունը Հայաստանում ազատությունների վիճակը դիտարկում է 1991-ից և գնահատականը բոլոր տարիների ամփոփումով է: Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է 1993-ից ի վեր։ Մինչև 2002թ․ Արցախը ոչ ազատ երկրների շարքում էր, 2002-2009թթ` մասամբ ազատ երկրների, սակայն վերջին երկու տարիներին Արցախը կրկին դասվում էր ոչ ազատ երկրների շարքում: Առաջընթացը պայմանավորված է 2012թ. անցկացված նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի հաջող արդյունքով: Հայաստանի առաջընթացն էլ ընտրություններով է հիմնավորվում` խաղաղ ընթացքով և արմատական ընդդիմության՝ խորհրդարան մուտքով։ Freeedom House-ի գնահատմամբ՝ այս տարի Հայաստանի հարևան երկրներից մասամբ ազատների շարքում են Վրաստանն ու Թուրքիան։ Ադրբեջանն ու Իրանը շարունակում է մնալ ոչ ազատ երկրների խմբում։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |