Հայաստանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

Հայաստանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Միկոյան 18 հասցեյում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալությամբ է հանձնվել MED A.KGmbH ընկերությանը:

Ինչպես հաղորդել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը, ընկերությունը պլանավորում է կազմակերպել ավտոբուսների արտադրություն:

Դրա հետ կապված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ անցած կառավարական նիստերից մեկում ընկերության ծրագիրը հավանության է արժանացել: «Այս տարի պետք է արագորեն կազմակերպել արտադրությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---