Ալեքսանդր Սկակով. Իլիա Բ-ն վաղուց իր խաղն է վարում![]() 21 հունվարի 2013 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Հազիվ թե Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ն կարող է համարվել Իվանիշվիլու դեսպանը:Այդ մասին PanARMENIAN.Net ին ասել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը` խոսելով Մոսկվայում Վրաստանի պատրիարքի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: «Իլիա Բ-ն վաղուց իր խաղն է վարում: Նրան անհանգստացնում է նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հպատակությունը եկեղեցական առումով: Փաստացի երկիշխանության իրավիճակում շանս է հայտնվում դառնալ գլխավոր մեդիատորը և իշխանության երրորդ կենտրոնը: Մի մոռացեք, որ ցանկացած եկեղեցական կազմակերպություն երբեք կանգ չի առնում ձեռք բերածի վրա: Նայեք ռուսականին` նույն պատմությունը»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, ապա Սկակովը կարծում է, որ դրանք չեն հարթվի: «Տեսանելի հեռանկարում առկա է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի չլուծված խնդիրը: Գլխավորը, որ հարաբերությունները կհայտնվեն, չէ որ դրանք ընդհանրապես բացակայում էին: Կընթանա տարբեր թեմաներով երկխոսություն, բայց ոչ այդ երկու նոր պետությունների թեմայով»,- ասել է փորձագետը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |