Գարեգին Բ-ն հանդիպել է ջավախահայերի հետ

Գարեգին Բ-ն հանդիպել է ջավախահայերի հետ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է ջավախահայերի պատվիրակությանը Ռուսաստանի ջավախահայ սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանում, մասնավորապես, Ջավախքում հայկական եկեղեցիների վերականգնման հարցը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու խոստումները Վրաստանում հայկական եկեղեցիների հարցի մասին կկատարվեն: Նա նաև նշել է, որ ավելի շատ կզբաղվի Ջավախքի խնդիրներով և մտադիր է ուժերի և հնարավորությունների ներածին չափով այցելել երկրամաս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---