Մինչև շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե ուր կտեղափոխվի Մեխիկոյում Ալիևի հուշարձանը

Մինչև շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե ուր կտեղափոխվի Մեխիկոյում Ալիևի հուշարձանը

PanARMENIAN.Net - Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները քաղաքի կենտրոնից կտեղափոխեն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը: Նրա խոսքով, նոր վայրը կորոշվի մինչև շաբաթվա վերջ: Ալիևի հուշարձանը կտեղափոխվի քաղաքային բյուջեի հաշվին:

Հունվարի կեսին Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանատան բողոքը, որը փորձում էր հասնել նրան, որպեսզի Հեյդար Ալիևի հուշարձանը չապամոնտաժվի: Այս մասին գրում է Cronica-ն:

Հուշարձանը նախորդ ամռանը տեղադրվել է Մեխիկոյի կենտրոնական պուրակում: Ընդ որում, հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը պուրակի վերակառուցման համար ներդրել է 5 մլն դոլար:

Մեքսիկական իշխանությունների՝ Ադրբեջանի երրորդ նախագահի հուշարձանի տեղադրման որոշումը քննադատվել է իրավապաշտպանների կողմից:

Ինչպես հաղորդում է Բի-բի-սին, նոյեմբերի վերջին փորձագիտական հնաձնաժողովը խորհուրդ է տվել քաղաքային իշխանություններին Հեյդար Ալիևի հուշարձանը կենտրոնական պուրակից տեղափոխել մեկ այլ վայր: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հուշարձանը ներդաշնակ չէ Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձանների հետ: Քաղաքային իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացարել:

Ինչպես փոխանցում է ABC.az-ը, ադրբեջանական դեսպանատունը դեմ է հանդես եկել Ալիևի հուշարձանի ապամոնտաժմանը: «Եթե հուշարձանը հեռացվի, ապա դա անկասկած կհանգեցնի Մեքսիկայի և Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը, ներդրումներ չեն իրականացվի և ծայրահեղ դեպքում դեսպանատունը կփակվի»,-նախազգուշացրել է Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը:

Շրջանային դատարանը 2012թ նոյեմբերին, դիտարկելով հուշարձանի ապամոնտաժումն արգելող հայցը, որոշում է կայացրել մերժել այն: Նմանատիպ որոշում է կայացրել նաև Դաշնային վարչական դատարանը հունվարի 9-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---