Վահագն Չախալյանն ազատ է

Վահագն Չախալյանն ազատ է

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 17.40-ին , Վրաստանի Ռուսթավի թիվ 1 բանտից ազատ է արձակվել ջւավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վահագնի հարազատները նրան սպասում էին բանտի մուտքի մոտ:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն: Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները:

Վահագն Չախալյան

Վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա` համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---