Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի ակցիա տարեց հայուհիների վրա հարձակումների դեմ28 հունվարի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ակցիա տարեց հայերի վրա հաճախակի դարձած հարձակումների դեմ: Հարձակման են ենթարկվել հիմնականում տարեց հայուհիներ: Հայկական և թուրքական հասարակական կազմակերպությունների նախաձեռնած ակցիային միացել են նաև այլ ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ակցիայի շրջանակում նրա մասնակիցները ծաղիկներ դրել այն տան մոտ, որտեղ անցած ամիս սպանվեց 84-ամյա Մարիցա Քուչուկը, հայտնում է Hürriyet Daily News-ը: Ինչպես հայտարարել է թուրքական Ազատության և համերաշխության կուսակցության նախկին նախագահ Սերրի Սյուրեյա Օնդերը, նա կքննարկի հայերի հանդեպ բռնությունների հարցը Թուրքիայի ՆԳ նախարարի հետ հունվարի 31-ին տեղի ունենալիք հանդիպմանը: Այդ կուսակցությունից պատգամավոր ընտրված Էրտուղրուլ Քուրքչուն հայտարարել է, որ քննարկման առաջին հարցը կլինի, թե ինչու են հայերը դառնում հարձակման թիրախ: «Ես հուսով եմ, որ բոլոր այդ միջադեպերը մանրակրկիտ կերպով կհետաքննվեն: Զոհ են դառնում տարեց և անպաշտպան կանայք: Ակնհայտ է, որ հարձակման դրդապատճառները ատելությունն ու վրեժն է»,-ասել է նա: Հունվարի 25-ին Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ: Բարեբախտաբար, կինը շատ չի տուժել և հարազատները որոշել են չդիմել ոստիկանություն, հայտնում են թուրքական աղբյուրները: Ըստ որոշ տվյալների, կիրակի օրը, հունվարի 27-ին Ստամբուլի Սամաթիա քաղաքում բողոքի զանգվածային ցույց տեղի կունենա հայերի դեմ հաճախակի դարձած հարձակումների դեմ: Հունվարի 22-ին և 23-ին երկու տարեց հայուհիներ հարձակման զոհ են դարձել Ստամբուլում: Հունվարի 22-ին 83-ամյա Սուլթան Այքարի վրա հարձակվել են նրա տան շեմին և ծեծի ենթարկել: Դիմակավոր հանցագործին հարևաններն են վախեցրել, որոնք դուրս են եկել Սուլթանի ճիչը լսելով: Ըստ հարևանների նկարագրության, հարձակվողը սևահեր, 35-40 տարեկան տղամարդ էր, ամբողջովին սևազգեստ: Հարձակման արդյունքում Այքարը, չնայած վիրահատությանը, մեկ աչքով կուրացել է: Տուժածի դուստրը՝ Մենզար Էթիկը հայտարարել է, որ իր մայրը թշնամիներ չունի: Նա չի հավատում նաև, որ հարձակման նպատակը կողոպուտն էր, քանի որ հանցագործը նույնիսկ նրա դրամապանակը չի վերցրել: Հունվարի 23-ին ևս մեկ հարձակում է կատարվել տարեց հայուհու վրա: Երկու անհայտներ հարձակվել են կնոջ վրա հենց փողոցում, ծեծի ենթարկել ու փախուստի դիմել: Կինն, ըստ ականատեսների, ամբողջությամբ արյունոտված, շտապել է հեռանալ դեպքի վայրից: Դեռևս չի հաստատվել նրա անձը: Հունվարի 6-ին երեք անհայտները փորձել են առևանգել մեկ այլ տարեց հայուհու, սակայն նրանց դա չի հաջողվել: Ըստ իրավապաշտպանների, բոլոր այդ հանցագործությունների պատճառը ոչ միայն ազգային հողի վրա ատելությունն է, այլ նաև հանցագործությունները կոծկելու իշխանությունների ձգտումը, գրում է Asbarez-ը: Հունվարի 10-ին Ստամբուլում իր տանը սպանված է հայտնաբերվել հայկական «Արամյան» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը: Շահինի գործընկերները ստիպված էին նրա բնակարան այցելել, քանի որ նա բավականին երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին: Նրանք դիմել են ոստիկանություն: Մտնելով Շահինի բնակարանը, նրանք սպանված են հայտնաբերել 40-ամյա ուսուցչին: Ոստիկանությունը տանը պայքարի նշաններ է արձանագրել: Իլքեր Շահինի կոկորդն են կտրել նրա դին հայտնաբերելուց 3 օր առաջ: Վերջինը, ինչ նա հասցրել է անել՝ Սբ Ծննդյան բարեմաղթանքներ է ուղարկել իր գործընկերներին: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է Haberturk-ը: 2012թ. դեկտեմբերի 28-ին հայուհու դաժան սպանություն էր կատարվել ՝ սպանվել է 85-ամյա Մարիցա Քյոչուկը: Զառամյալ կնոջը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, ծեծել են մահից առաջ, բազմաթիվ հարվածներ հասցրել դանակով, հետո գլխատել: Դին հայտնաբերել էր նրա որդին՝ Զատիկը: «Երբ ես տուն մտա, մութ էր, մայրիկը գետնի վրա էր ընկած: Ես մտածեցի, որ նա ընկել է: Հետո միայն տեսա, որ նրա մարմինը արյան մեջ է: Նա մերկ էր, կրծքի վրա խաչի նման նշան էր կտրված»,-պատմել է Զատիկը «Ակոսի» հետ զրույցում: Դեկտեմբերի սկզբին ևս մեկ հայուհի էր բռնության ենթարկվել Ստամբուլում՝ նրան թալանել էին, հետո՝ սպանել: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |